Նորություններ

Օգս 25, 2023

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Տեսնել ավելին
Օգս 12, 2023

Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված «Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ նամակներ է հղել միջազգային գործընկերներին

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի կողմից պետական ահաբեկչության հետևանքով ստեղծված օրհասական իրավիճակը։

Տեսնել ավելին
Հուլ 31, 2023

«Հայաստան» խմբակցությունը նամակներ է հղել Կարմիր Խաչին և միջազգային կազմակերպություններին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։

Տեսնել ավելին
Մայ 07, 2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Վայոց Ձորի և Տավուշի մարզերի բնակիչների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր։

Մայիսի 6-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր, որտեղ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։

Տեսնել ավելին
Apr 01, 2023

«Հայաստան»․ ԱԺ-ում նման միջադեպերի պատճառը պաշտոնատար անձանց իշխանազանցությունն է

Միջադեպի առնչությամբ քպ-ականների և իրավապահ համակարգի ցուցաբերած վարքագիծը հերթական անգամ փաստում է նրանց կողմից երկրի անվտանգային կարևորագույն օրակարգերը ստվերելու, հանրության ուշադրությունը շեղելու, դրանք հետևողականորեն սեփական իշխանությանը ծառայեցնելու, երկակի ստանդարտներ կիրառելու քաղաքականության մասին:

Տեսնել ավելին
Մար 31, 2023

Հայաստանի և Արցախի ընդդիմադիր պատգամավորները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն այսօր հեռահար կապով քննարկում են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Տեսնել ավելին
Փետ 06, 2023

Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել

Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող  դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։ Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։

Տեսնել ավելին
Հուն 19, 2023

«Հայաստան»․ Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը

Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը

Տեսնել ավելին
Դեկ 14, 2022

ԱԺ ընդդիմություն․ Հայաստանն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ


Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։

Տեսնել ավելին