Նորություններ

Օգս 17, 2022

«Հայաստան» դաշինքը ցավակցում է «Սուրմալու»-ի զոհերի ընտանիքներին և հարազատներին

«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի և պայթյունի զոհերի ընտանիքներին, հարազատներին։

Տեսնել ավելին
Օգս 03, 2022

«Հայաստան» դաշինք․ Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի և եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն ողբերգության 8-րդ տարելիցը

Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի և եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության օրերին նույն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկվեց բազում զրկանքների ու փորձությունների, բայց կարողացավ համառորեն պահպանել իր ինքնությունն ու մշակույթը:

Տեսնել ավելին
Հուլ 16, 2022

Արմեն Գրիգորյանի մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի

Ցավակցում ենք Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրա հիշատակը կմնա մեր բոլորի սրտերում՝ ավելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտությունը։

Տեսնել ավելին
Հուլ 07, 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզ

Հուլիսի 6-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։ Պատգամավորներին ուղեկցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

Տեսնել ավելին
Հուլ 01, 2022

Հայտարարություն․ Օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ մտահոգված են բացառապես պաշտոններով

Այս վարքագծով օրվա իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով, զբաղված՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորությունից, չունեն լեգիտիմություն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է։

Տեսնել ավելին
Հուն 27, 2022

Դատավորներն առաջադրվել են այն կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից

Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը։

Տեսնել ավելին
Հուն 23, 2022

«Դիմադրության» ներկայացուցիչները եռօրյա այցով գտնվել են Արցախում

Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:

Տեսնել ավելին
Հուն 20, 2022

«Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների օրը և դրան նախորդած եւ այնուհետև հաջորդած ժամանակահատվածներում ընդդիմադիր քաղաքական թիմի նկատմամբ դատական համակարգի ակնհայտ կողմնակալ, կախյալ վարքագծի մասին մեր կողմից քանիցս բարձրաձայնվել էր և կրկին բախվել ձեր լռությանը։

Տեսնել ավելին
Մայ 28, 2022

«Հայաստան»․ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք`ապագա սերունդներին

Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։

Տեսնել ավելին