Back to the team

Artsvik Minasyan

Ծնվել 1972 թվականի հունվարի 1-ին, Արագածոտնի մարզի, Ոսկեթաս գյուղում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): Տնտեսագետ-մաթեմատիկոս, իրավաբան, պետական քաղաքական գործիչ: 2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան։ 11 գիտական հոդվածների հեղինակ է։ 2007 թ. հունիսի 19-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2005 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ օգոստոսի 12-ից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 4-ը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում: