Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը
Սկսել է գործել «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը։
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի՝ այս առիթով տարածված հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։
«Տեղեկացնում եմ, որ մեր բոլոր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը, համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։ Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները։
Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները ՉԵՆ կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:
Վստահ ենք, ամեն ինչ լավ է լինելու», - նշվում է հայտարարության մեջ: